Երկար սպասված օգնություն

Կիրակի Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների առաջարկի ընդունման մասին, ըստ որի Լաչինի միջանցքով և Ակնա - Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ պետք է հասցվեն Արցախ։ 

Երկար սպասված օգնություն

Կիրակի Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների առաջարկի ընդունման մասին, ըստ որի Լաչինի միջանցքով և Ակնա - Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռներ պետք է հասցվեն Արցախ։ 

Եվ արդեն այսօր ալյուրով, դեղորայքով և հիգիենայի պարագաներով բեռնատարները հասել են շրջափակված Ստեփանակերտ։ 

Ուղիղ մեկ շաբաթ առաջ հասել էին Ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռները։ Հենց այդ իրադարձությունը դարձավ երեք ամիս ամբողջությամբ շրջափակված Լաչինի միջանցքի ապաշրջափակման սկզբնակետը։

Այն ժամանակ սկեպտիկները և մի շարք լրատվական միջոցներ պնդում էին, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ գաղտնի համաձայնության է եկել և նրա համար  բացում է Ակնայի ճանապարհը, որ Լաչինի միջանցքը այդպես էլ կմնա շրջափակված։ Այդ բոլոր պնդումները չիրականացան այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առաջին բեռնատարը անցավ Լաչինի միջանցքով։ 

Դեռևս անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախաձեռնությունը կիրականացվի, չնայած Հայաստանի և Ադրբեջանի որոշ քաղաքական շրջանակների լուրջ դիմադրությանը։ Պատահական չէ, որ արևմտյան պաշտոնական անձինք փորձում էին օգտվել իրավիճակից և ինչ-որ կերպ իրենք հիշատակել այդ պլանների իրականացման մեջ։ 

Օրինակ, Շառլ Միշելի մամուլի ծառայությունը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ իր բանակցությունների մասին, բայց հիշեցրել է,որ հասցված բեռները ռուսական ծագման են։ 

Ավելի հեռուն է գնացել ԱՄՆ Պետդեպարտամենտը, որի հայտարարությունից կարող էր թվալ, որ Ստեփանակերտ հասած բեռները ամբողջությամբ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի վաստակն են։ 

Հատկանշական է նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Կիմի ահեղ հայտարարությունը, որը Ադրբեջանից պահանջել է անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Դա հասկանալի է, երբ այդ կարևոր հարցի  դրական լուծման հեռանկար կա, թեկուզ և այլ արտաքին քաղաքական ուժի ջանքերով, ինչու՞ չօգտվել այդ հնարավորությունից և աղմկահարույց հայտարարություն չանել։

Բայց, ինչպես տեսնում ենք, ամերիկուհու սպառնալիքները ոչ մի կերպ չեն ազդել Բաքվի վրա։ Իսկ ահա ռուս դիվանագետների ջանքերը, ովքեր շաբաթվա ընթացքում բոլոր կողմերի հետ համաձայնեցնում էին հումանիտար օգնությունը տառապող Արցախ հասցնելու պարամետրերը, հաջողությամբ պսակվեցին։ 

Սկեպտիկները կարող են մեջբերել Նիկոլ Փաշինյանի անցյալ շաբաթվա խոսքերը, թե ռուսական հումանիտար բեռներով մեկ մեքենան իրավիճակը չի փոխի։ Բայց այստեղ կարևորը քանակը չէ, այլ պլանների հետևողական իրականացումը։ Եթե հայտարարվել էր Լաչինի միջանցքով և Ակնայով երթուղիները զուգահեռ բացման մասին Ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռների անցումից հետո, ապա դա արվել է։ Ուրեմն կան բոլոր հիմքերը մտածելու, որ Ռուսաստանի կողմից նախանշված բոլոր քայլերը կիրականացվեն։ 

Եվ, երևի, Արցախի բնակիչների համար ավելի կարևոր է այն, թե ով է իրենց աջակցում, այլ ոչ թե այն, թե քանի բեռնատար է եկել մեկ թե տասնհինգ։ Այժմ նրանց համար կարևոր է հասկանալ,  որ իրենց չեն լքել, որ իրենց տառապանքները ավարտելու համար լուրջ քայլեր են իրականացվում։